Ադրբեջանը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի անցակետերի նախագծային աշխատանքների մեկնարկի մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երկրի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Շահին Բաղիրովը «Մաքսային-բիզնես 2023» ֆորումի ժամանակ հայտարարել է միջանցքը շահագործման հանձնելու Ադրբեջանի կառավարության աշխատանքի մասին, նշում են լրատվամիջոցները։
Հոկտեմբերի 7-ին Թեհրանը և Բաքուն պայմանավորվել էին Նախիջևանը Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական տարածքի հետ կապող երկաթուղու և երկաթուղային կամուրջների կառուցման շուրջ։ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախագիծը Բաքվի համար կորցրել է իր գրավչությունը, քանի որ այդ երթուղին կարող է անցնել Իրանով։