Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում եղանակային վատ պայմանների պատճառով մեծ խցանում է գոյացել, գրում է «Известия»-ն՝ վկայակոչելով ականատեսներին։
Ըստ հրապարակման՝ անցակետում 6 կմ երկարությամբ խցանում է առաջացել։ «Դեռևս պարզ չէ, թե երբ այն կավարտվի և երբ մարդիկ կկարողանան շարունակել իրենց ճանապարհը», – մեջբերում է հրատարակությունը ականատես Իրինա Հալլաևային։
Ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, վրացական փակ ռազմական ճանապարհով ռուսական կողմից երթևեկության վերականգնմանը սպասում Է 964 բեռնատար:
Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի վարչությունից հայտնել էին, որ Վերխնի Լարս մաքսակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտի համար։
Նոյեմբերի 7-ին ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը հայտարարել էր, որ նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կկրճատվի Լարսի անցակետով տարանցումը և խորհուրդ տվեց վարորդներին օգտվել Ադրբեջանի տարածքով այլընտրանքային ուղիներից։