«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ վերջերս ՀՀ իշխանությունը ստացել է WhatsApp հաղորդակցության միջոց մուտք գործելու բոլոր հնարավորությունները, և այս ցանցում կատարվող բոլոր հեռախոսազրույցներն ու հաղորդագրություններն արդեն հասանելի են պետական կառույցներին։
Ըստ թերթի՝ WhatsApp-ն այժմ նույնքան հասանելի է, որքան սովորական բջջային խոսակցություններն ու հաղորդագրությունները։
Թերթը գրել է, որ իշխանությունները շարունակ կատարելագործում են գաղտնալսումների համակարգերը, նոր տեխնիկա են բերում եւ նորանոր կառույցների են գաղտնալսելու հնարավորություն ընձեռում, որ խաչաձեւ ստուգումներով պարզեն, թե գաղտնալսող կառույցները՝ ԱԱԾ-ն, հակահետախուզությունը, հակակոռուպցիոնը եւ այլն, ինչ են խոսում իրենց մասին եւ ինչքանով են ստացված տեղեկատվությունը զեկուցում իրենց։
Հոդվածի համաձայն՝ այս մասին ՀՀ բնակչության մեծ մասը գիտի, հետևաբար կապի պարզ միջոցներից մարդիկ հիմնականում հրաժարվել են եւ հաղորդակցվում են կապի այլընտրանքային միջոցներով, բջջային հավելվածներով․ WhatsApp, Telegram, Viber, Signal, որոնք առավել պաշտպանված են: