Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը, X-ի էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
«Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների Երևանի պատասխանին։ Նա նշել էր, որ Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկներ է փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, սակայն ավելի քան երկու ամիս սպասում է հայկական կողմի պատասխանին։