Armenian Airlines-ը հայտնել է Երևան-Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթների գործարկման մասին։
Նվում է, որ Երևան֊Միներալնիե Վոդի առաջին ուղիղ թռիչքը տեղի կունենա 2023թ֊ի դեկտեմբերի 5֊ին` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։ Նախատեսվում է շաբաթական երկու թռիչք` հիմնականում հինգշաբթի և շաբաթ օրերին։
Ավիատոմսի մեկ ուղղության գինը, առանց ուղեբեռի, կազմում է 32.000 ՀՀ դրամ, ուղեբեռով` 41.000 ՀՀ դրամ։ Թռիչքներն իրականացվելու են A321 հարմարավետ ինքնաթիռով։ Թռիչքի տևողությունը 1 ժամ 10 րոպե է։