«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի անվտանգության և տարհանվածների հարցերի ներկայացուցիչ Վահան Բադասյանին կանչել ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության:
Թերթի տեղեկություններով՝ նա հարցաքննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 330 հոդվածի շրջանակներում (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը):
Թերթը պարզել է, որ նա իր սոցիալական էջում հրապարակային խոսք է գրել, որն, ըստ իրավապահների, բռնության կոչ է, իսկ թե կոնկրետ որ գրառման համար են նրան տարել հարցաքննության, պարզել չի հաջողվել: