Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի այցը Հայաստան պատմական է, քանզի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր նա Իրաքի առաջին նախագան է, ով պաշտոնական այց է կատարում Հայաստան, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նա վստահություն է հայտնել, որ այցը նոր էջ կբացի հայ-իրաքյան հարաբերություններում, ինչպես նաև խորացման և ընդլայման լիցք կհաղորդի բարեկամ պետությունների միջև:
Ջերմ հյուրընկալության համար շնորհակալություն հայտնելով՝ Ռաշիդը շեշտել է, որ Հայաստանի և Իրաքի միջև կան ամուր կապեր՝ աշխարհագրական, մշակութային, հասարակական: Նա հպարտությամբ է խոսել Իրաքում գործող հայկական համայնքի մասին, որի համակեցությունն իրաքցիների հետ վաղեմի ժամանակներից է բխում:
Իրաքի նախագահը կարևորել է երկու երկրների միջև օդային ճանապարհների միակցումը և փոխայցերի ակտիվացումը՝ ավելացնելով, որ Հայաստանի հետ հաամգործակցության ոլորտներ են դիտարկում բժշկության, կրթության, գիտության, ՏՏ, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներ:
Մանրամասները՝ տեսանյութում