Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն, այս մասին տեղեկանում ենք առաջնության ուղիղ հեռարձակումից։
Մինչև 102 կգ քաշային կարգում Կարապետյանն առաջին հորիզանականն է գրավել պոկում և հրում վարժություններում, իսկ երկամարտի 378 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների չեմպիոն։ Հայ մարզիկը նվաճել է 3 ոսկե մեդալ։
Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն էր դարձել 67 կգ քաշային Գոռ Սահակյանը՝ երկամարտի 305 կգ արդյունքով։
Ոսկե մեդալակիր էր դարձել նաև Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 188 կգ արդյունքով։
Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը տեղի է ունենում Մեքսիկայի Գուադալախարա քաղաքում՝ նոյեմբերի 15-23-ը։
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ․ հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել
Երևանում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ...