Քննչական կոմիտեն Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նաձեռնել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ոստիկանությունից ստացած հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում-խմբ.) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առավելագույն պատիժը՝ 2 ամսով ազատազրկում-խմբ․) քրեական վարույթ է նախաձեռնվել և քննություն է իրականացվում»,-հայտնել է Գոռ Աբրահամյանը։
Նոյեմբերի 21-ին «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հրմշտոցի պատճառով նիստն ընդհատվել էր։ Քաղաքապետարանի միջանցքում վեճը շարունակվել էր՝ վերածվելով ծեծկռտուքի, որին մասնակցել էին նաև Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ։