Հայաստանը ՄԻԵԴ-ում կբարձրացնի արցախցիների սեփականության իրավունքների վերականգնման հարցը՝ լրացնելով Ադրբեջանի դեմ չորրորդ միջպետական հայցը։
Տեղեկությունը Armenia Today-ին հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նրա խոսքով՝ հարցը վերաբերվում է ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ տուժած արցախցիներին։ Սամվելյանի խոսքով՝ լրացումը դեռ նախապատրաստական փուլում է, ժամկետներ հայտնի չեն։