Հայաստանի քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում արդեն ուժի մեջ կմտնի, ԱՄԷ կատարած այցի շրջանակներում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ ԱՄԷ կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ հրավիրված միջոցառմանը։
Նա նշել է, որ ԱՄԷ-ն Մերձավոր Արեւելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է։
«Մեր երկրների միջև երկկողմ առեւտրի ծավալը տարեցտարի տպավորիչ ցուցանիշներ է գրանցում: 2022 թվականին այն կազմել է 999,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ «ըստ արտահանող երկրի» ցուցանիշով, իսկ ընթացիկ տարվա ինն ամիսների տվյալներով՝ ավելի քան 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ։Հայաստանի եւ Էմիրությունների գործարար շրջանակների միջեւ սերտ համագործակցություն է ծավալվում»,-հավելել է Արշակյանը։