Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է իրավիճակը Գազայի հատվածում, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Իրանը և Թուրքիան կշարունակեն համագործակցել՝ Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարը մշտական դարձնելու ուղղությամբ։
Նա կարևորել է իսլամական աշխարհի, հատկապես Թուրքիայի և Իրանի միասնական դիրքորոշումը՝ պաղեստինի տարածքում Իսրայելի դաժանությունների դեմ։