Հայաստանից ջերմոցային վարդեր արտահանող «Ռոզ Ֆիլդ» ընկերության բեռնատարներն արդեն հինգերորդ օրն է մնացել են Լարսի անցակետում և չեն կարողանում հատել սահմանն ու Ռուսաստան հասնել, գրում է «Հետք»-ը։
Նշվում է, որ անցակետում և Լարսի ճանապարհին հայկական արտադրության պահածոներով, պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկով և սննդամթերքի այլ տեսակներով բեռնված բեռնատարները խիստ ֆիտոսանիտարական վերահսկողություն են անցնում։ Ըստ աղբյուրի՝ մի մասին մերժում են և թույլ չեն տալիս անցնել սահմանը՝ պատճառաբանելով, որ վերահսկողության արդյունքում ֆիտոսանիտարական նորմերի խախտումներ են հայտնաբերվել, մի մասին էլ հայտնում են, որ դեռ ստուգումներ են անում և սպասեցնում են անհայտ ժամանակով։
«Հայաստանին փորձում են նեղել տնտեսապես։ Պատճառն այն է, որ Հայաստանը քաղաքական վեկտոր է փոխում։ Ֆիտոսանիտարիա միշտ արվել է, մի դեպքում՝ ձևական, մի դեպքում՝ նորմալ։ Բայց նման խնդիր չի եղել, որ համատարած արգելեն արտահանումը։ Նույնիսկ Եվրոպայում լաբորատորիաներով անցած մթերքը, ծաղիկները և այլ ապրանքներ, որ հասնում են Հայաստան, երբեմն խախտումներով են լինում։ Դա սարսափելի չէ։ Դա միայն պատրվակ է, որ բեռները չթողնեն տանել Ռուսաստան»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է «Ռոզ Ֆիլդ» ընկերության ներկայացուցիչը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։