ԵՄ փաստահավաք առաքելությունը ժամանել է Հայաստան, այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի X-ի միկրոբլոգից։
«Ուրախ եմ ողջունել ԵԱՏԳ-ի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ փաստահավաք առաքելությանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման համար: Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված և նպատակաուղղված քննարկումներ անցկացնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության լայն շրջանակի վերաբերյալ»,- գրել է Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 25-ին հայտնել էինք, որ նոյեմբերի 27-29-ը ԵՄ փաստահավաք առաքելությունը կժամանի Հայաստան։