ԵԱՏՄ նախագահությունն ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովին, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ այս պահին վերջնական որոշում չկա. «Բայց անձամբ ես կարծում եմ, որ նախագահությունն ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի: Դա այս պահին տնտեսական միջավայր է ապահովում»,- ընդգծել է նա:
Լարսում բեռնատարների կուտակումները Սիմոնյանը ՌԴ կողմից քաղաքական ակնարկ չի համարում: «Իմ ունեցած տվյալներով՝ տեղի է ունեցել այդ սահմանակետում ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխ և նման իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջան-Ռուսաստան սահմանին: Չեմ բացառում, որ կարող է քաղաքական պատճառ լինել, բայց, խնդրում եմ, չշտապել և նման հետևություններ չանել»,- կոչ է արել ԱԺ նախագահը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել էր, որ Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին:
Նոյեմբերի 23-ին Լուկաշենկոն «հայ ընկերներին» կոչ էր արել մասնակցել ԵԱՏՄ Գերագույն խորհրդի դեկտեմբերին կայանալիք նիստին:
Մանրամասները՝ տեսանյութում