ՌԴ ճանապարհային ոստիկանությունը մեկ շաբաթ առաջ ծագած վիճաբանության արդյունքում նախ ձերբակալել, ապա բաց է թողել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, գրել է «Հրապարակ»-ը:
Ռուսական լրատվական կայքերում լուր էր տարածվել, որ նրան Տվերսկայա փողոցում ձերբակալել են և շուտով կարտահանձնեն Հայաստանին։
Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը դիմել էր ռուսական կողմին՝ նրան արտահանձնելու խնդրանքով, սակայն մերժում էր ստացել։ Լուրը տարածվելու օրը դատախազությունից հայտնել են, որ նրան հանձնելու մասին լուր դեռևս չունեն: Մեկ շաբաթ անց Armenia Today-ը կապ հաստատեց Գլխավոր դատախազության հետ: Սակայն լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ այդ տեղեկությունը չեն մեկնաբանում: