Եթե մեզ խնդրեին նշել 2023 թվականի ամենահայտնի մազերի գույնը, մենք առանց վարանելու կընտրեինք շիկահերը։ Տարեսկզբից նորաձևության ասպարեզում ի հայտ են եկել ավելի ու ավելի նոր տեսակներ՝ բնական «հողեղենից» մինչև տիկնիկային «Barbie blonde», գրում է thesymbol.ru-ն։
Տարեվերջին թրենդը մի փոքր թուլացավ, և գունազարդման հիմնական միտումներից շատ ավելի հաճախ սկսեցին հայտնվել շագանակագույն, սուրճի և շոկոլադե երանգները: Սակայն ամեն ինչ փոխվեց անցյալ շաբաթ, երբ համաշխարհային շոու-բիզնեսի ամենահայտնի թխահերներից երկուսը՝ Ռիհաննան և Քիմ Քարդաշյանը, անսպասելիորեն որոշեցին բացել իրենց մազերի երանգը։
Իհարկե, և՛ Ռիհաննան, և՛ Քիմը միշտ շատ են փորձարկել իրենց կերպարը և հատկապես մազերի գույնը, սակայն վերջերս երկուսն էլ իրենց բնական մազերի գույնով էին, իսկ հիմա, ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ, նրանք գրեթե նույնական գունավորում են արել։ Համացանցում այս երանգի համար արդեն մի քանի անուն է հորինվել․ ինչ-որ մեկն այն անվանում է «բրոնդ» (այս բառը ձևավորվում է երկուսից՝ շագանակագույն և շիկահեր), ինչ-որ մեկն անվանում է «հարմարավետ» շիկահեր, ոմանք էլ այն անվանել են «Ռիհաննայի շիկահեր» գուցե այն պատճառով, որ նա առաջինն է ներկել մազերը։
Ինչպես էլ այն անվանեն, գրում է աղբյուրը, փաստը մնում է փաստ, որ այն գեղեցիկ է և կարելի է փորձարկել թեկուզ հենց հիմա։ Համալիր տաք կարամել-մեղր երանգը շատ տպավորիչ է թվում: Այն բավականաչափ թեթև է դեմքի դիմագծերին նրբություն հաղորդելու և մաշկի թերություններն ավելի քիչ նկատելի դարձնելու համար, բայց, միևնույն ժամանակ, բավականաչափ մուգ, որպեսզի դեմքը «չկորչի» այդ ֆոնի վրա։
Երկրորդ՝ այն համեմատաբար անվտանգ է մազերի համար։ Իհարկե, ցանկացած շիկահեր անխուսափելիորեն փչացնում է մազերը, սակայն այս ներկման դեպքում բաց գույնը չի ազդում մազերի արմատների վրա, ինչը կօգնի հետագայում լավ վիճակում պահել դրանք։ Եվ վերջապես, դա պարզապես շատ նորաձև է։ Ի վերջո, Քիմ Քարդաշյանն ու Ռիհաննան մեր ժամանակների գլխավոր թրենդսթերներից են, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում «հարմարավետ» շիկահերը կդառնա շատ մեծ թրենդ։ Այսպիսով, եթե դուք երկար ժամանակ մտածում եք ձեր կերպարը փոխելու մասին, կարող եք ընտրել հենց այս երանգը:
Բելառուսի նախագահական ընտրությունների օրը հայտնի է
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հունվարի 26-ին, հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Բելառուսի ԿԸՀ-ն դեկտեմբերի 23-ին կայացած...