Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն իրատեսական չի համարում հայերի և ադրբեջանցիների համագոյությունը:
«Այն պահին երբ Ադրբեջանը սեփական հասարակության մեջ կպատժի այն հանցագործներին, որոնք այլ երկրների կամ միջազգային ատյաններով մեղավոր են ճանաչվել պատերազմական հանցագործություններ կամ այլ բնույթի հանցագործություններ կատաերլու մեջ, կձևավորվի վստահության մթնոլորտ: Բայց քանի դեռ Գուրգեն Մարգարյանին գլխատողը կամ 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց մաշկազերծ անողները, գլխատողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել և որպես հերոսներ են ներկայացվում, ես իրատեսական չեմ համարում համագոյությունը»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ ադրբեջանցիները որոշ ժամանակ անց կբնակվեն Հայաստանում:
Մանրամասները՝ տեսանյութում