ՀՀ կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյոք կմասնակցի՞ դեկտեմբերի 26-ին կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների, դեկտեմբերի 25-ին՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին։
«Մենք վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն ենք տալիս»,- Փաշինյանի մասնակցության վերաբերյալ Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտնել է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Նոյեմբերի 30-ին ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել էր, որ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում: Նա հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին: