Հայ շախմատիստներն աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Ֆեդերացիայից փոխանցում են, որ ավարտվել են ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերը:
«Երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 25-ից 31-ը կայանալիք աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը»,- հայտնում է ֆեդերացիան: