«Հրապարակ»-ը հայտնել է ԲՏԱ նոր հնարավոր նախարարի անունը: Ըստ թերթի՝ չի բացառվում, որ սփյուռքի նախկին նախարար, «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը նշանակվի այդ պաշտոնին։
Դեռ ամիսներ առաջ տեղեկություններ կային, որ Խաչատրյանին ազատելու են և նա տեղափոխվելու է ՀՀ նախագահի աշխատակազմ:
Թերթը գրել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում՝ սկանդալային պատմություններով։ Վերջերս հայտնի էր դարձել, երբ ԲՏԱ նախարարությունը մեծ դրամաշնորհներ էր տրամադրել գործունեությունը դադարեցրած մի շարք ընկերությունների։
Ռոբերտ Խաչատրյանը նախարար էր նշանակվել նախկին նախարար Վահագն Խաչատուրյանի՝ նախագահ դառնալուց հետո` հենց նորանշանակ նախագահի միջնորդությամբ: