Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հավերժի վավերագրություն․ Արցախ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, տեղեկացնում են Հայաստանի պատմության թանգարանից։
Ցուցահանդեսում տեղ են գտել համանուն մրցույթի մասնակիցների կողմից ուղարկված 50-ից ավելի լուսանկարներ, որոնցում Արցախի պատմամշակութային ժառանգությունն է։ Բացումից հետո ընտրված լավագույն լուսանկարների հեղինակները պարգևատրվելու են խորհրդանշական մրցանակներով։
Հայաստանի պատմության թանգարանը մրցույթը կազմակերպել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։