Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 3-ին ԱՄՆ դոլարը գնում են 400.14 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.97 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Դեկտեմբերի 2-ին դոլարի վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Եվրոն ընդունվում է միջինը 431.08 դրամով, վաճառվում՝ 447.67 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.11 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.38 դրամով, վաճառվում՝ 4.68 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 492.16 դրամով, վաճառվում՝ 522.97 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը ավելացել է 0.17 դրամով։