Փարիզի կենտրոնում տղամարդն «Ալլահ աքբար» բղավելով՝ դանակով և մուրճով հարձակվել է անցորդների վրա, գրում է BBC-ն։
Նշվում է, որ զինված հանցագործը սպանել է մեկ մարդու և վիրավորել ևս երկուսին: Իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են համարում։
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ զինված հարձակման հետևանքով զոհված քաղաքացին 24 տարեկան էր, նա Գերմանիայի քաղաքացի էր։
Հարձակվողը ձերբակալվել է, հակաահաբեկչական դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին: