Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 4-ին ԱՄՆ դոլարը գնում են 400.14 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.97 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Դեկտեմբերի 3-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Եվրոն ընդունվում է միջինը 430.44 դրամով, վաճառվում՝ 446.89 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ չի փոխվել։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.36 դրամով, վաճառվում՝ 4.64 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը չի փոխվել։ Բրիտանական ֆունտը գնվում է 493.03 դրամով, վաճառվում՝ 523.84 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը ևս չի փոխվել։