Իշխանական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ Արևմուտքից արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ են «իջեցրել», գրել է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի՝ կուսակցական նեղ հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թեպետ հպանցիկ, բայց անդրադարձել էր արտահերթի թեմային՝ չբացառելով եկող տարի ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։
«Փաշինյանը հասկանում է, որ ժամանակն իշխանության դեմ է աշխատում` մի կողմից ՔՊ-ն ավելի է հեղինակազրկվում, մյուս կողմից՝ ընդդիմադիր նոր ուժ ձևավորվելու հավանականությունն է մեծանում, ուստի որոշել է անակնկալի բերել ընդդիմադիրներին»,- գրել է թերթը։
Արևմուտքն իր հերթին է Փաշինյանից «հավատարմության երդում» պահանջում, որ Հայաստանը պետք է արագ պոկվի Ռուսաստանից և սլանա դեպի Եվրոպա։ Փաշինյանի հավաստիացումների փոխարեն Արևմուտքն ակնկալում է, որ նոր ընտրությունների միջոցով կձևավորվի հակառուսական խորհրդարան, որտեղ անպայման կլինեն Արամ Զավենի Սարգսյանը և մյուս արևմտամետները, իսկ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, որն անթաքույց ռուսամետ քաղաքական գծի մեջ է, կգնա տուն։