Այսօրվա ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավորները պետք է քվեարկությամբ որոշեն՝ հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «Հայաքվե» նախագիծը մտնո՞ւմ է լիագումար նիստերի օրակարգ, քննարկվելու է ԱԺ նիստի ժամանակ, թե ոչ, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS՝ մեկ մարդու նման ներկա լինել այսօվանից մեկնակող ԱԺ նիստերին և դեմ քվեարկել, որպեսզի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ չմտնի:
Այն մասին, թե ինչ է լինելու նախագծի հետ, ինչ են պատրաստվում անել «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամները, թերթին ասել են, որ դեռ որոշում չունեն:
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին, որով ՀՀ 58 հազար քաղաքացիներ առաջարկում են քրեական պատասխանատվություն նախատեսել պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղը այլ պետության կազմում ընդունելու կամ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարքի համար: