Շուշիում Ադրբեջանի կողմից իրականացվող շինարարությունն անդառնալի վնաս է հասցնում հայկական օբյեկտներին, հայտարարել է Caucasus Heritage Watch կազմակերպությունը։
Caucasus Heritage Watch-ն այդ մասին գրել է իր թվով 6-րդ զեկույցի եզրակացության մեջ։ Զեկույցում մատնանշել են հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին։ Հայտնել են, որ Արցախում վտանգնված են նաև հայկական գերեզմանատները։ Caucasus Heritage Watch-ի տվյալնեով՝ վերջերս վնասվել է 4 գերեզմանատուն, 3-ը վտանգված է։
«Այսօր հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մշակութային ժառանգության մոնիթորինգի վերաբերյալ թիվ 6 զեկույցը: Շուշիում շինարարություններն անդառնալի վնաս են հասցնում հայկական օբյեկտներին»,-նշել է կազմակերպությունը։
Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայտարարել էր Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական թանգարան վերակառուցելու մասին։
2021թ. Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հայտնել էր, որ Հադրութում գտնվող հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը ենթարկվել է վանդալիզմի:
2022թ․ սեպտեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիներն ավերել էին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը։ 2022թ. հոկտեմբերին Caucasus Heritage Watch կազմակերպությունն ահազանգել էր, որ ադբեջանցիներն ավերել են Հադրութի շրջանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։