Օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, նման հարց չի քննարկվել, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու Սամվել Բաբայանի առաջարկը քննարկելու մասին հարցին, պատգամավորը նշել է, որ բոլոր քաղաքական ուժերի առաջարկներն էլ հնարավոր է ուշադրության արժանա՝ շեշտելով, որ նման հարց չի քննարկվել:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ արևմուտքից արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ են «իջեցրել», և կուսակցական նեղ հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թեպետ հպանցիկ, բայց անդրադարձել էր արտահերթի թեմային՝ չբացառելով եկող տարի ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում