ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայերի Արցախ վերադարձը մոտ ապագայում իրատեսական չի համարում՝ անվտանգության խնդիրներից ելնելով:
«Անվտանգային խնդիրներից ելնելով՝ պետք է ինչ-որ ժամանակ անցնի: Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող են հայերը վերադառնալ Արցախ, երբ երկու-երեք օրվա ընթացքում տները թողել ու փախել են՝ վախենալով ադրբեջանցիների կողմից հնարավոր վտանգներից»,- ընդգծել է նա:
Սիմոնյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ՀՀ-ն հարևաններից որևէ մեկի նկատմամբ տարածքային պահանջ չունի:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։