Բաքվի դատարանն Ադրբեջանի կողմից գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ նրանց տվյալների՝ դատախազը դատարանին խնդրել է Ոսկանյանին դատապարտել հինգ տարվա ազատազրկման բանտում և 13 տարվա՝ խիստ ռեժիմի գաղութում։ Պատիժը կրելուց հետո, ըստ նրանց, Ոսկանյանը պետք է վտարվի Ադրբեջանից:
Հայ ռազմագերու դատավարությունը մեկնարկել էր նոյեմբերի 30-ին:
2023 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակից Ոսկանյանն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրել էր սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։