Բրյանսկի դպրոցում հայազգի 26-ամյա ուսուցչուհի Օֆելյա Մկրտչյանը սեփական մարմնով ծածկել է երեխաներին և փրկել աշակերտուհու կողմից արձակած կրակից, գրում է KP.RU-ն։
«Բրյանսկում ութերորդ դասարանի աշակերտուհին երկրորդ դասի ժամանակ կրակ է բացել սեփական դասընկերների ուղղությամբ։ 14-ամյա աշակերտուհին վիրավորել է հինգ երեխայի, սպանել աղջիկներից մեկին ու ինքնասպան եղել. Վարկածներից մեկի համաձայն՝ հասակակիցների արյունալի ջարդի պատճառը անպատասխան սերն է եղել, կրակողը տղային չի կիսել իր սպանված դասընկերուհու հետ։ Դպրոցում, որպես այդպիսին, անվտանգություն չկար, ուստի ուսուցիչներն են շտապել պաշտպանել երեխաներին»,- գրում է աղբյուրը։
Հայտնի է, որ նա ուշացել է դասից, իսկ այդ պահին ընթացել է դաս՝ կենսաբանություն առարկայից, որը դասավանդելիս է եղել 26-ամյա Օֆելյա Մկրտչյանը։
«Սկսեց կրակել։ Վտանգելով իրեն՝ ուսուցչուհին փորձեց կանգնեցնել աշակերտուհուն։ Երեխաներին ինքն իրենով ծածկեց։ Նա փրկեց նրանց»,- լրատվամիջոցին պատմել են դպրոցականները: