Ազատ արձակվող հայ զինվորականների մեջ չկան Արցախի նախկին ղեկավարները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ 32 ազատ արձակված զինծառայողներից 26-ը ձերբակալվել էին 2020 թվականին՝ Հադրութում, իսկ մնացած 6-ը՝ տարբեր ժամանակներում Հայաստան-Ադրբեջան սահմանին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախի նախկին ղեկավարներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Ռուբեն Վարդանյանը «չկան և չէին էլ կարող լինել ազատ արձակվողների ցանկում»։
Ազատ չեն արձակվի նաև Վագիֆ Խաչատրյանն ու Ալյոշա Խոսրովյանը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ ՀՀ-ն 2 ադրբեջանցի զինծառայողների։
Փաշինյանը խոսել է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածներով Բաքու ուղարկված առաջարկների մասին
Փաշինյանը խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Բաքու ուղարկված Հայաստանի առաջարկների մասին։ Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի...