Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը` այն անվանելով «խոշոր բեկում» երկու երկրների հարաբերություններում։
X սոցիալական ցանցում նա նաև ողջունել է «գերիների ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ բաց լինելը»:
Միշելի խոսքով՝ կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը ԵՄ-ի գլխավորած բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակն էր և, ըստ նրա, «այսօր առաջընթացն առանցքային քայլ է»:
«Այժմ ես կոչ եմ անում առաջնորդներին հնարավորինս արագ ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։
Ավելի վաղ Երևանն ու Բաքուն համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը կազատի 32 հայ զինվորականի, իսկ հայկական կողմն իր հերթին՝ 2 ադրբեջանցի զինվորականի։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին նաև ազատ արձակվող հայ զինվորականների անունները։