ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Երևանի ու Բաքվի համատեղ հայտարարությունը «երկու ադրբեջանցի և երեսուներկու հայ կալանավորների ազատ արձակման մասին» և շեշտել, որ կշարունակի հետևողականորեն աջակցել «տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին»։
«Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է, քանի որ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունն իր հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ ՀՀ-ն 2 ադրբեջանցի զինծառայողների։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ազատ արձակվող զինվորականների ցանկում չկան Արցախի նախկին ղեկավարները։