Փորձառու և ճանաչված մասնագետ Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Գյուլբուդաղյանցը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը:
Նշվում է, որ այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Գլուլբուդաղյանցի միջև: 56-ամյա մասնագետի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026թ. մայիսի 31-ը:
«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Հատկապես ուրախ եմ, որ աշխատելու եմ երիտասարդների հետ, ինչը կրկնակի պատասխանատվություն է ինձ համար: Մենք պետք է աշխատենք՝ ամեն հաջորդ օր թե՛ որպես թիմ, թե՛ անհատապես ավելի լավը դառնալու համար»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:
Սեպտեմբերին մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուր Հայաստան-Ալբանիա խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին ներկայացած Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հայտնել էր, որ հրաժարական է տալիս։ Հարցին, թե ո՞րն է պատճառը, Նազարյանը պատասխանել էր՝ «արդյունքը» և հեռացել էր ասուլիսների սրահից։
Առնչություն չունենք կազմի ընտրության հետ․ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան՝ անվանի մարզիկներին ԶՈւ ԱԱ-ին չընդգրկելու մասին
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ուժեղագույն ըմբիշների՝ ԶՈւ ԱԱ-ին չմասնակցելու տեղեկությունը։ Ֆեդերացիայում նշել են, որ որևէ առնչություն...