Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայում անցկացված «Gran Hotel Bali Chess Festival 2023» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը, հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ մրցաշարում փայլուն հանդես է եկել նաև 11-ամյա Տիգրան Համբարձումյանը, ով վաստակել է 6.5 միավոր և բարելավել իր միջազգային վարկանիշը 86 կետով: Տիգրանի վարկանիշն այժմ 2224 է:
Իսպանիայի Բենիդորմ քաղաքում դեկտեմբերի 1-ին մեկնարկած «Gran Hotel Bali Chess Festival 2023» մրցաշարը կավարտվի վաղը՝ դեկտեմբերի 10-ին։
Եվրոպայի Մ22 առաջնություն․ 5 հայ բռնցքամարտիկ եզրափակչում է
Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Եզրափակիչ...