Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Վանեցյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Մելիք Բադալյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։
Վթարից ժամեր անց Ա. Վանեցյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով, դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Պարեկները Մ. Բադալյանի մոտ հայտնաբերել են թմրամիջոց։ Նա ասել է, որ օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Արտյոմ Վանեցյանը ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին է։