Արցախից տեղահանված մարզիկների հարցով զբաղվում ենք, բայց կա խնդիր, հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ մանրամասնելով, թե ինչումն է կայանում խնդիրը։
«ԼՂ-ից բռնի տեղահանվածների հարցով մենք աշխատել ենք և շարունակում ենք աշխատել։ Համայնքային դպրոցներում բազմաթիվ մարզիչներ են ընդգրկվել, երեխաները որտեղ ցանկացել են, մարզվել են։ Տեսեք՝ ինչ է կատարվում։ Արցախում պետականորեն ֆինանսավորվում էին մարզաձևեր, որոնք Օլիմպիական չեն և Հայաստանում չեն սպասարկվում, Հայաստանի մարզադպրոցներում այդ մարզաձևերը չունենք, և իրենք չեն կարողանում աշխատել»,- ասել է Գիլոյանը։
Ըստ այդմ՝ փորձում են ադապտացնել, այնպես անել, որ նոր խմբեր ստեղծվեն, սակայն կան մարզաձևեր, որոնք ընդգրկված չեն պետական աջակցություն ստացող մարզաձևերի ցանկում։
«Սպորտը միայն պետական աջակցությամբ չէ, մարզական ֆեդերացիաների առաջին նպատակը մարզաձևը զարգացնելն է։ Ֆեդերացիան ինքը պետք է փորձի մարզաձևը զարգացնել, որ հետո պետությունը կարողանա օգնել, աջակցել, որ այդ զարգացումն ավելի լուրջ լինի։ Իսկ երբ նորաստեղծ ֆեդերացիան ասում է՝ ինչու մեզ գումար չեք տալիս, պետք է հասկանալ, որ նույնիսկ Չինաստանը ծանրամարտի ֆեդերացիան ասում է՝ 102 կգ քաշային կարգին չեմ ֆինանսավորում, ես դա նպատակահարմար չեմ գտնում»,- բացատրել է Գիլոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քաշաթաղի շրջանի Տանձատափի եկեղեցին վնասվել է․ Caucasus Heritage Watch
Արցախի Քաշաթաղի շրջանում գտնվող 19-րդ դարի Տանձատափի եկեղեցին վերջին մեկ տարվա ընթացքում վնասվել է, հայտնել է Caucasus Heritage Watch-ը։ Ըստ...