Կենսաթոշակների նշանակման պարզեցված ընթացակարգերը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում էին Արցախում, ասուլիսի ժամանակ հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
«Եթե մինչև հոկտեմբերի մեկն անձը կենսաթոշակը ստացել է Լեռնային Ղարաբաղում և տվյալներն առկա են այնտեղի կենսաթոշակային բազայում, ապա անկախ նրանից, թե որտեղ է գտնվել նա բռնի տեղահանման օրերին, նրա համար նախատեսված է այս պարզեցված ընթացակարգը»,- ընդգծել է փոխնախարարը:
Կառավարության ներկայացուցիչները հավելել են, որ շաբաթ օրերին անձնագրային բաժինները սպասարկում են բացառապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:
Մանրամասները՝ տեսանյութում