Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահի զոհվելու մասին։
Գերատեսչության տվյալներով՝ դեկտեմբերի 11-ին ռուսական խաղաղապահ զորամիավորման ԲՏՌ-82-ի լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, երկուսը ստացել են միջին ծանրության կամ ծանր վնասվածքներ։
Նշվում է, որ ադրբեջանական կողմի մասնակցությամբ, տուժած խաղաղապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Վիրավոր զինծառայողները խաղաղապահ կոնտինգենտի օդային տրանսպորտով տեղափոխվել են հոսպիտալային բուժհաստատություն՝ հետագա բուժման համար։