Դեկտեմբերի 6-ին «Սինեմարտ» ընկերության խոսնակ Լևոն Սարդարյանը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանի հետ ավելի քան 200 միլիոն դրամի (մոտ 500 հազար դոլար) պայմանագիր է կնքել քաղաքի ամանորյա լուսավորության համար։
Նշենք, որ այդ գումարը նախորդ տարի կազմել էր 191 մլն դրամ։
«Գումարի տարբերությունը պայմանավորված է կոնստրուկցիաների առկայությամբ, ինչպես նաև նախագծման, գիշերային աշխատանքների հետ։ Այս տարի փողոցներում աշխատանքները ցերեկային ժամերի չեն իրականացվում, այլ գիշերային՝ նվազագույնի հասցնելով քաղաքին պատճառվելիք անհարմարությունները, իսկ դա հավելյալ ծախս է»,- պարզաբանել էր Սարդարյանը։
Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն այդքան գումարի տրամադրման մասին և որքանո՞վ են այն ճիշտ համարում՝ հաշվի առնելով Հայաստան-Արցախ իրավիճակը։
Քաղաքացիներից հետաքրքրվեցինք նաև, թե որտե՞ղ են պատրաստվում նշել Ամանորը։
Հարցված քաղաքացիները տարակարծիք էին հարցի շուրջ՝ ոմանք գտնում էին, որ մարդիկ տոնի կարիք ունեք, որոշներն էլ համարում էին, որ այդչափ գումարը կարելի էր ավելի արդյունավետ ծախսել, ինչպես օրինակ՝ աջակցություն արցախցիներին, բանակի հզորացում և այլն։
«Ես դեմ եմ, որովհետև մենք ունենք շատ ու շատ ուրիշ խնդիրներ, որի վրա կարող էր ծախսվել այս գումարը՝ սկսած Արցախից եկած մեր հայրենակիցներից, վերջացրած մեր քաղաքի մնացած բոլոր ավելի կարևոր հարցերով»,- ասաց հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ «մենք հարցերը չենք կարող լուծել, գեղեցիկ զարդարենք և ուրախանանք»։
«Այդ զարդարանքները, եթե ոսկուց են լինելու, թող կախեն, գնանք ամեքս մի հատ վերցնենք։ Դե թող անեն, փող ունեն, անում են, հո իմ գրպանից չեն տանում»,- այսպես արտահայտվեց մեկ այլ քաղաքացի՝ լսելով գումարի չափի մասին։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ցանկացած գումար, որը պետությունը ծախսում է ուրախության վրա, «լավ է»։
Նշենք, որ Armenia Today-ի հարցմանը մասնակցած բոլոր քաղաքացիներն Ամանորը պատրաստվում են նշել Հայաստանում․ ինչպես իրենք էին ջերմորեն նշում՝ «տանը»։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 24-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...