Հայ ծանրորդ Գարիկ Կարապետյանը Դոհայում ընթացող ծանրամարտի օլիմպիական վարկանշային «Գրան Պրի» մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել։
102 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետյանը երկամարտի 391 կգ արդյունքով դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր։
Ավելի վաղ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, երկամարտի 370 կգ արդյունքով մրցաշարում նվաճել էր արծաթե մեդալ։
Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները «Գրան պրի 2» մրցաշարին մեկնել են 10 ներկայացուցիչներով։ Մրցաշարում մարզիկները կկարողանան բարելավել իրենց դիրքերն Օլիմպիական վարկանշային աղյուսակում և նվաճել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: