Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ պատրաստվում է 7500 երեխայի համար ամանորյա նվեր ապահովել, գրում է «Հրապարակը»։
Պարբերականի տվյալներով՝ խոսքը ՆԳ նախարարության աշխատակիցների 7 500 երեխաների մասին է։ Նախարարությունը 7,5 մլն դրամ է տրամադրել, որպեսզի վերջիններս Ամանորին թատրոն գնան, մանկական ներկայացում դիտեն։
Աղբյուրը մանրամասնում է, որ ՆԳՆ-ի պահանջով ներկայացման մեջ պարտադիր պիտի լինեն Ձմեռ պապիկը, Ձյունանուշը և տոնածառ, իսկ ներկայացման սցենարը պետք է համաձայնեցված լինի ոստիկանության հետ։