ՌԴ քաղաքացին փորձել է փախչել Քննչական կոմիտեի զուգարանի պատուհանից ու ստացել է մարմնական վնասվածք, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ըստ գերատեսչության` դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին, ձերբակալված անձի և նույն քրեական վարույթով տուժող, ՌԴ քաղաքացի Մաքսիմովսկայայի միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից հետո՝ ժամը 21:30-ի սահմաններում, Մաքսիմովսկայան խնդրել է գնալ զուգարան։ Քննիչը վերջինիս ուղեկցել է քննչական բաժնի աղջիկների համար նախատեսված զուգարան և սպասել դռան դիմաց:
Մտնելով ներս՝ Մաքսիմովսկայան զուգարանում առկա փոքր պատուհանից փորձել է դիմել փախուստի և ընկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրի զբոսանքի համար նախատեսված հատվածում առկա ցանցե տանիքին՝ ստանալով մարմնական վնասվածք: Մաքսիմովսկայան տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վերջինիս մոտ ախտորոշվել է L2 և L3 ողերի մարմինների կոմպրեսիոն կոտրվածք:
Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 44-506-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ և կատարվել էր դեպքի վայրի զննություն: