ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:
Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝ Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Արման Աղաջանյան (սամբո), Մալխաս Ամոյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Արման Անդրեասյան (ազատ ոճի ըմբշամարտ), Արման Ավանեսյան (սամբո), Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ), Դավիթ Գրիգորյան (սամբո), Վահրամ Գրիգորյան (սամբո), Վարսիկ Գրիգորյան (սամբո), Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն), Վազգեն Թևանյան (ազատ ոճի ըմբշամարտ), Վարազդատ Լալայան (ծանրամարտ), Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ), Նարեկ Մանասյան (բռնցքամարտ), Բորիս Շատվերյան (սամբո), Վահագն Չալյան (սամբո), Ավետիք Պողոսյան (սամբո), Գոռ Սահակյան (ծանրամարտ), Սարգիս Վարդանյան (սամբո), Վաչիկ Վարդանյան (սամբո)։
Գերատեսչությունից փոխանցում են, որ ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները բաց քվեարկությամբ կատարելու են տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը դեկտեմբերի 12-ին հայտնել էր, որ 2023թ․ հայ մարզիկները նվաճել են 435 մեդալ, սակայն առջևում կան մրցաշարեր, որոնցից լուրջ ակնկալիքներ ունեն։