Կառավարությունը ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանին և Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին պատկանող 6 անշարժ և մեկ 1 շարժական գույք ՏԿԵ նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու վերաբերյալ որոշում է ընդունել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի զեկուցմամբ՝ այդ գույքերն են՝ Մալաթիա Սեբաստիա- Ծովակալ Իսակովի փողոտայի 25/2, 25/3 և 25/4 հասցեները, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի ավտոտնակներից մեկը, Range rover sport ավտոմեքենա:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է հաշտության չորս համաձայնություն: «ՀՀ սեփականությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, որոնց ընդհանուր արժեքը 2 մլրդ 100 մլն դրամ է կազմում, ՀՀ-ին է վերականգնվել 79 մլն դրամ»,- նշել է նա:
Վարդապետյանի խոսքով՝ անշարժ գույքերի ցանկում են ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից երեք հողատարածքները, իսկ ավտոտնակը և ավտոմեքենան պատկանել են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին:
Մանրամասները՝ տեսանյութում։