ԵՄ երկրների ղեկավարները որոշել են Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին։
Համապատասխան որոշումն ընդունվել է Բրյուսելի գագաթնաժողովում։ Միշելը հայտարարել է նաև Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու որոշման մասին։
Գործակալությունը նշում է, որ ԵՄ առաջնորդները 2022 թվականի հունիսի գագաթնաժողովում թեկնածու երկրի կարգավիճակ են շնորհել Ուկրաինային և Մոլդովային, բայց ոչ Վրաստանին։ Վրաստանին այն ստանալու 12 պայման է առաջադրվել։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այս տարվա սեպտեմբերին հայտարարել էր, որ Անդրկովկասյան հանրապետությունը կատարել է ընդամենը երեք պահանջ։