Դժվար է պատկերացնել ժամանակակից կնոջ զգեստապահարան առանց բարձրակրունկների: Նույնիսկ նրանք, ովքեր նախընտրում են հարմարավետ ոճը, հատուկ առիթների համար ունեն մի քանի բարձրակրունկ, գրում է The Voice պարբերականը։
Ստորև ներկայացնում ենք, թե ինչի հետ չի կարելի կրել բարձրակրունկները՝ ծիծաղելի տեսք չունենալու համար։
Ջինսե շորտերի հետ
Ամառն իդեալական ժամանակ է երկար ոտքերի գեղեցկությունը ցուցադրելու համար: Denim Shorts-ը կօգնի ձեզ հաղթահարել այս առաջադրանքը: Դրանք հարմար են ինչպես ամենօրյա զբոսանքի, այնպես էլ լողափի, երեկույթների, երաժշտական փառատոնի կամ գնումների համար: Կրունկների հետ համատեղ ձեր ոտքերը դրանց մեջ շատ ավելի երկար տեսք կունենան, բայց պատկերն ինքնին կստացվի գռեհիկ:
Նեղ ջինսե տաբատների հետ
Skinny Jeans-ը կանանց զգեստապահարանում ամենահեղինակավոր իրերից մեկն է, սակայն նշենք, որ նեղ կտրվածքը միայն շեշտում է «ծավալները», ինչը միշտ չէ, որ լավ է: Փարթամ կոնքեր, բարակ ոտքեր, երկար նեղացող տաբատ և բարձրակրունկներ՝ ապահովված է «հավի ոտքերի» ազդեցություն։
Լեգինսների հետ
Բարձր կրունկները և լեգինսները նախատեսված են «գիշատիչ» կանանց համար: Այս համադրությունը տալիս է գրեթե նույն զդեցությունը, ինչ Skinny Jeans-երը։
Սպորտային հագուստի հետ
Առավել ծիծաղելի է կրունկների համադրությունը սպորտային հագուստի հետ։ Այսպիսի համադրությամբ դուք կարող եք դառնալ «նորաձևության մեմերի աստղ»։
Կիպ և բաց զգեստների հետ
Նույնիսկ եթե ունեք իդեալական կազմվածք, պետք չէ փորձել նման համադրություն։ Խորը դեկոլտեով, բաց ուսերով կիպ զգեստի համադրությունը բարձրակրունկների հետ կարող է գռեհիկ տեսք հաղորդել։
Սխալ երկարությամբ տաբատների հետ
Մի փորձեք համադրել բարձրակրունկները դասական, նեղ և սխալ երկարությամբ տաբատների հետ։ Այս ոճը վիզուալ կարճացնում է ոտքերը և հաղորդում էժանագին տեսք։
Մինի կիսաշրջազգեստի հետ
Այս համադրությունը հիշեցնում է գլամուրային 2000-ականները։ Թողեք անցյալի ոճն անցյալում կամ կրկնեք այս համադրությունը միայն թեմատիկ երեկույթների ժամանակ։