Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն, այսօր Կառավարության մամուլի սրահում, անդրադառնալով Armenia Today լրատվական-վերլուծական գործակության հարցին, թե մինչ այժմ ներկայացվել են կորոնավիրուսի տարածման վերաբերյալ հանրապետական տվյալներ և արդյո՞ք դրանք առանձնացված ձևով գոյություն ունեն Երևան քաղաքի հետ կապված, նշել է, որ այս պահի դրությամբ առանձին տվյալներ չկան, քանի որ երևանյան պոլիկլինիկաներ և հիվանդանոցներ դիմում են նաև մարզերի բնակիչներն ու օտարերկրացիները։ Նա հավելել է, որ այս դեպքում միասնական տվյալների գաղափարն է գործում, քանի որ վիրուսը թե՛ կառավարության, թե՛ բոլոր համայնքների համար մեծ մարտահրավեր է։